Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Համընկնող շահեր

Համընկնող շահեր
27.02.2023 | 07:24

1922 թվականին հաստատվեց Հայկական ՍՍՀ գերբը, որի վրա պատկերվեց Արարատ լեռը։
Ասում են, որ երբ Թուրքիան բողոքի նոտա հղեց ԽՍՀՄ-ին, այն ժամանակվա ԽՍՀՄ արտաքին գործերի նարկոմ Չիչերինը պատասխանեց. «Իսկ ինչու՞ է Թուրքիայի գերբի վրա պատկերված կիսալուսինը։ Չէ՞ որ լուսինը Թուրքիային չի պատկանում»։


Փաստը մնում է փաստ, որ սովետական Ռուսաստանի կազմում գտնվելով, Մոսկվան 70 տարի արթուն պահեց Արարատ լեռան մասին հայերի պատմական հիշողությունը։
Այսօր Թուրքիան պահանջում է Արարատ լեռան պատկերը հանել ՀՀ գերբի վրայից։ Արևմուտքի պոռնիկներն էլ ուզում են Հայաստանում ջնջել այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ։


Դրանից հետո մեզ կմնա, լավագույն դեպքում, միայն 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը (9000 ք.կմ. տարածք)։
Եթե Արևմուտքն ու Թուրքիան ինչ-որ հարցերում նույնիսկ ունեն տարաձայնություններ, ապա Հարավային Կովկասում հայերի չգոյության հարցում նրանց շահերը 100%-ով համընկնում են։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 8723

Մեկնաբանություններ